2019 թվականին Gazgolder լեյբլը FRANK by BASTA ռեստորանների հետ համատեղ ներկայացրել է YouTube-յան թոք շոուի ձևաչափով հաղորդում, որտեղ աստղերը պատասխանում են Բաստայի ու հրավիրված հյուրերի հարցերին և բացահայտում նրանց գաղտնիքները։ Նկարահանումները տեղի են ունենում անկաշկանդ մթնոլորտում` FRANK by BASTA ռեստորաններում:
Կախված պատասխանների անկեղծությունից և հանդիսատեսի քվեարկությունից՝ բոլորի համար հաշիվը վճարում է ինքը՝ հյուրը, կամ Բաստան։ Այսպիսով, հանդիսատեսը հիանալի ժամանակ է անցկացնում, հայտնիներին հարցեր է տալիս և վայելում FRANK by BASTA-ի սնունդն ու խմիչքները: